Գոտիներ

Անգարի նորաոճ մեր համալիրում Դուք կարող եք կազմակերպել թե՛ ընտանեկան մեծ ու փոքր խնջույքներ, թե՛ կորպորատիվ միջոցառումներ ու թիմբիլդինգներ, թե՛ տարբեր ոճերի համերգներ։ Մենք կարող ենք հյուրընկալել մինչեւ 1000 հոգու։

Ռեստորան

Անգար ռեստորանը նորաոճ ինտերիերով արտակարգ մի վայր է, որտեղ մատուցվում են միայն ընտիր ու ընտրյալ ուտեստներ:

Հատուկ որակավորված մեր խոհարարը Լոռվա խոհանոցի ամենահամեղ ուտեստները Ձեզ կմատուցի եվրոպական մոտեցումներով ու էսթետիկայով։  

Դեգուստացիոն զոնա

Անգարը տարբերվում է նրանով, որ հենց այստեղ արտադրում ենք տեղական բարձրակարգ ալկոհոլային խմիչք Samela։ Սա թունդ մրգային խմիչք է, որը պատրաստվում է 7 տեսակ մրգերից՝ դեղձից, տանձից, խնձորից, թթից, հոնից, ծիրանից ու սալորից։

Բազմաթիվ փորձարկումների արդյունքում մենք ստեղծել ենք SAMELA-յի ստացման նոր մեխանիզմն ու բաղադրատոմսը, որով կյանքի ենք կոչում համեղ մրգերից ու հատապտուղներից ծնվող ալկոհոլային այս արտակարգ խմիչքը:

Samela համտեսելու համար մենք հատուկ դեգուստացիոն զոնա ենք առանձնացրել։

Իվենթների զոնա

Ամենատարբերվող ու յուրօրինակ մտքերի իրականացման վայր է Անգարը։ Մեր երևակայությունն անսպառ է, հնարավորությունները՝ մեծ: Կրեատիվ լուծումներ, շքեղ լույսեր, արտակարգ երաժշտություն ու համեղ սնունդ… Այս ամենն Անգարի իվենթների զոնայում վառ երեկոների ու անմոռանալի հանգստի համար է նախատեսված:  

Մենք կազմակերում ենք`

  • ընտանեկան խնջույքներ,
  • հարսանիքներ ու ծննդյան տոներ,
  • ընկերական փարթիներ,
  • ամենախենթ համերգներ,
  • կորպորատիվ հավաքներ ու թիմբիլդինգներ:

Մեզ համար մեծ ու փոքր միջոցառումներ չկան, մենք կարեւորում ենք յուրաքանչյուր դետալ: Կարող ենք հյուրընկալել մինչև 1000 մարդ:

Պիկնիկի զոնան

Անգարի պիկնիկի զոնան գտնվում է աստղաձեւ վրանի տակ` Փամբակ գետի ափին։ Այն աչքի է ընկնում իր բոհո ոճի ժամանակակից լուծումներով: Ամեն ինչ մտածված է Ձեզ լավ տրամադրություն հաղորդելու համար: Այստեղ Դուք կարող եք համեղ սնվել, հանգստանալ ու ուրախ խաղեր խաղալ։

Մեր պիկնիկի զոնան լավագույն վայրն է Ձեր անկրկնելի լուսանկարների ու ֆոտոշարքերի համար։

Խարույկի զոնա

Բաց երկնքի տակ Ձեր հանգստի համար առանձնացրել ենք խարույկի զոնա, որ երեկոն լցվի ջերմ մթնոլորտով: Այստեղ գետի քչքչոցը կձայնակցի Ձեր կիթառին կամ սիրո ու ընկերության մասին երգերին:

Խարույկի շուրջ կարող եք վայելել աստղազարդ երկնքի վեհությունը: Այստեղ նաև համեղ սնվելու հնարավորություն է ստեղծված:

Բար զոնա

Անգարի բարը տարբերվում է նրանով, որ այստեղի բացառիկ կոկտեյլները պատրաստվում են մեր արտադրած անմահական Samela-ով։

Մեր բարմենները պատրաստ են զարմացնել ու վառ էմոցիաներ պարգեւել Ձեզ ամենակրակոտ միջավայրում, քանի որ Անգարում մենք տրամադրություն ենք ստեղծում։

Արտ զոնա

Հայաստանը զարմանահրաշ երկիր է, որտեղ ապրում են շատ տաղանադվոր մարդիկ: Մեր Արտ զոնայում պարբերաբար կազմակերպվում են ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ նկարիչների ու քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսներ։

Եթե Ձեզ դուր կգա որևէ նմուշ, ապա այդ մասին ասեք մեր աշխատակիցներին, քանի որ Դուք, հավանաբար, կարող եք այն ձեռք բերել:

Գրիլի զոնա

Անգարի գրիլի զոնայում ստեղծվում են ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստները: Դուք կարող եք հետեւել, թե ինչպես է մեր խոհարարը պատրաստում Ձեզ համար եւ նույնիսկ մասնակցել պորցեսին ու վայելել այդ հաճույքը:

Լաունջ գոտի

ԱՆԳԱՐԻ լաունջ գոտում տրամադրությունն ու մթնոլորտը դուք եք որոշում:

Հենց այստեղ Դուք կարող եք առանձնանալ ու մի բաժակ սուրճ վայելելով` կարեւոր թեմաներ քննարկել կամ սեղանի ու ինտելեկտուալ խաղեր խաղալ: 

Այստեղ Դուք կզգաք, որ մենք գնահատում ենք հինը՝ դրանից վերցնելով վինտաժային դեկորներ ու դետալներ… Եւ դրանք մատուցում ենք նորովի ու ժամանակակից շնչով: